ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը ուկրաինական 16 անօդաչու սարք է ոչնչացրել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նշում է, որ ահաբեկչական հարձակումն իրականացվել է գիշերը։
Կիևը կիրառել է ինքնաթիռային տիպի անօդաչու սարքեր։ ՀՕՊ հերթապահ միջոցները ԱԹՍ–ներից 13-ը ոչնչացրել են Ղրիմի տարածքում, 3-ը՝ Վոլգոգրադի մարզում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։