ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Իտալիայում հանդիպել է Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության հնարավորությունները։
Վահան Քերոբյանն Իտալիայի Հանրապետություն է մեկնել՝ Բավենո քաղաքում «Forum Internazionale Del Turismo 2023»՝ Զբոսաշրջության միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը 2023 թ. նոյմբերի 13–ին էլ մեկնել էր Ճապոնիա և մասնակցել «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին, որին ներկայացված էր նաև Հայաստանը։
Министр Ваан Керобян участвует в первом международном туристическом форуме "Forum Internazionale Del Turismo 2023" (24 ноября 2023). Бавено, Италия