Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Արխիվային լուսանկար
Եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են Մոսկվայի օդանավակայանների աշխատանքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», ձյան տեղումների պատճառով առնվազն 32 ավիաչվերթ է հետաձգվել և ևս 10-ը՝ չեղարկվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Յանդեքս չվացուցակ» ծառայության տվյալներին։
Մոսկվայի ժամանակով ժամը 19:44-ի դրությամբ (Երևանի ժամանակով 20:44-ին) «Վնուկովոյում» հետաձգվել է 17 չվերթ, հինգը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 9 չվերթ, չորսը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» վեց չվերթ հետաձգվել է, մեկը՝ չեղարկվել:
Այսօր ավելի վաղ «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել էր, որ Մոսկվայում դեկտեմբերյան ձնակույտերը հասել են 8-ից 12 սանտիմետրի, ձյան տեղումները շարունակվում են, օրվա ընթացքում կավելանա ևս 3-5 սանտիմետրով: