Մոսկվայի օդանավակայաններում 12 չվերթ Է չեղարկվել

Օդանավակայան
ՌԴ մայրաքաղաքի 3 օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», ձյան պատճառով 38 չվերթ է հետաձգվել, ևս 12-ը` չեղարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Яндекс Расписание» ծառայության տվյալներին։
Երևանի ժամանակով 9։37-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է 8 չվերթ, 5-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 16 չվերթ, 5-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» 14 չվերթ հետաձգվել է, 2-ը՝ չեղարկվել:
Լրատվամիջոցը հայտնում է, որ ըստ կանխատեսումների` այսօր Մոսկվայում ամպամած եղանակ կլինի, օդի ջերմաստիճանը կհասնի -5 աստիճանի։