Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Երևան
Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ուշ երեկոյան Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:
Հրապարակի շենքերին էլի անցքեր կբացվեն, բայց քիչ. փոխքաղաքապետը` ամանորյա ձևավորման մասին