Հնարավոր է` ՌԴ–ն Հայաստանի պարտքը նվազեցնի զենքի համար վճարված գումարի հաշվին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը հուսով է, որ քննարկումները արդյունքներ կբերեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով քաղաքացիների հարցերին։
«Տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմով կարելի է այդ խնդիրը լուծել։ Օրինակ` տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով Հայաստանի պարտքից նվազեցումը։ Գիտեք, որ ՌԴ-ն ևս սպառազինությունների կարիք ունի։ Մենք աշխատանքային ենք տրամադրված, հույս ունեմ` քննարկումները կբերեն արդյունքների»,– ասաց նա` չնշելով, թե որքան գումարի մասին է խոսքը։
«Ռուսաստանը նախկինում անվճար էլ է մեզ զենք տվել»․ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյան
Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։
Ռուսաստանը զենքի հիմնական աղբյուրն է. ինչ է մատակարարել Մոսկվան ՀԱՊԿ դաշնակիցներին