ՀՀ–ում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը. Փաշինյանն ընդունել է նրան

Բրունո Կալն ու Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանն ու Բրունո Կալը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալը։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է նրան։
Ըստ հաղորդագրության` քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նիկոլ Փաշինյանն անվտանգության հարցեր է քննարկել ԵՄ դեսպանների հետ