ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ երկրները «Վարձկան» օպերացիայի շրջանակում համատեղ պայքարում են միջազգային ահաբեկչական կազմակերպություններում քաղաքացիների հավաքագրման դեմ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՀԱՊԿ անդամ երկրներում աշխատողներ կան, որոնք փորձում են հավաքագրել մեր երկրների քաղաքացիներին այլ տարածաշրջաններում և աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչական խմբավորումներում մասնակցելու համար։ Նրանց հաջողվում է այդ հանցավոր ուղու վրա կանգնեցնել որոշ քաղաքացիների», – ասել է նա։
Պեսկովի խոսքով` ՀԱՊԿ երկրներն առաջին օրը չէ, որ պայքարում են այդ խնդրի դեմ, և կազմակերպության անդամները քաղաքական կամք են արտահայտել շարունակելու այդ աշխատանքը։