ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ուղիղ կեսգիշերին ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետը։ Պարզ է դարձել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում են երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և արդեն նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։
Չնայած Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել, բայց Sputnik Արմենիայի տեղեկությունների համաձայն` հենց նրանք են պայքարելու ֆուտբոլային գերատեսչության նախագահի պաշտոնի համար։
Մի քանի օր առաջ լուրեր կային , որ նախագահի պաշտոնին հավակնում է նաև ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։ Մինչև վերջին պահը քննարկվել է նաև «Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանի թեկնածությունը (ի դեպ, Առաքելյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ բարեկամական կապեր ունի), բայց, ի վերջո, թեկնածուներ են մնացել Մելիքբեկյանն ու Օզբիլիսը։
Հավելենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։