ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8–րդ համաշխարհային համաժողովը 2024 թ. կկայանա ՀՀ–ում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«2023 թ. նոյեմբերի 24–ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 7–րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին պաշտոնապես շնորհվեց խորհրդանշական կարասը` համաժողովը ՀՀ–ում անցկացնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լա Ռիոխայում կայացած համաժողովին Հայաստանը ներկայացել է ի դեմս ՀՀ զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի:
Համաժողովի շրջանակներում ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը մասնակցել է «Գինու զբոսաշրջության ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ» խորագրով պանելային քննարկմանը։