Երևանի շախմատի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Արթուր Դավթյանն ու Մխիթար Հայրապետյանը
Մխիթար Հայրապետյանը հաջողություն է մաղթել նոր ղեկավարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել է ՔՊ-ական նախկին պատգամավոր, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը։ Տեղեկությունը հայտնում է ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում»,–գրել է Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում:
Նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը Շախմատի ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել 2019թ.-ի հոկտեմբերին:
Արաս Օզբիլիսը ցանկանում է դառնալ ՀՖՖ նախագահ. աղբյուր