ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանին առաջարկել է 24 ամսով երկարաձգել երկրի զինված ուժերը Լիբիա ուղարկելու թույլտվության ժամկետը, հաղորդում է A Haber հեռուստաալիքը:
«Լիբիա զորքեր ուղարկելու թույլտվության ժամկետը 24 ամսով երկարաձգելու մասին նախագահի առաջարկը փոխանցվել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի (խորհրդարանի) քննարկմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանն առաջին անգամ 2020-ին էր թույլատրել մեկ տարով զինված ուժեր ուղարկել Լիբիա։ Մանդատը պարբերաբար երկարաձգվում է։