ԵԱՏՄ–ում քվոտաներ են սահմանել խոշոր եղջերավոր անասունների մսի ներմուծման համար

Միս
Ըստ ԵՏՀ–ի` այս միջոցն ուղղված է ԵԱՏՄ ներքին շուկայում մսային հումքի պակասուրդի լրացմանը, վերամշակող ձեռնարկությունների կողմից պատրաստի մսեղենի և երշիկեղենի արտադրության զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը 2024 թվականին ԵԱՏՄ երկրներ պատրաստի արտադրանքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի անմաքս ներմուծման քվոտաներ է սահմանել։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Խոսքը նման արտադրանքի հետևյալ ծավալների ներմուծման հնարավորության մասին է. Հայաստանի համար` մինչև 8.5 հազար տոննա, Բելառուսի համար` մինչև 7.5 հազար տոննա, Ղազախստանի համար` մինչև 5 հազար տոննա, Ղրղզստանի համար` մինչև 3.5 տոննա, Ռուսաստանի համար մինչև 100 հազար տոննա։
ՀՀ բյուջեն 2023–ի 9 ամսվա արդյունքներով հավելուրդ ունի. ինչ պատկեր է ԵԱՏՄ մյուս երկրներում
Ինչպես պարզաբանել են ԵՏՀ–ում, այս միջոցն ուղղված է ԵԱՏՄ ներքին շուկայում մսային հումքի պակասուրդի լրացմանը, վերամշակող ձեռնարկությունների կողմից պատրաստի մսեղենի և երշիկեղենի արտադրության զարգացմանը, նման արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի գների աճի զսպմանը։
Հանձնաժողովում ընդգծել են, որ սակագնային արտոնությունը տարածվելու է միայն արդյունաբերական վերամշակման և պատրաստի արտադրանքի արտադրության համար նախատեսված մսի վրա` պայմանով, որ իրավասու մարմինը պետք է հաստատի ներմուծվող ապրանքի նշանակությունը։
Ստորագրվել է ԵԱՏՄ երկրներից արտահանվող ապրանքների ծագման համաձայնագիրը