Արցախի նախագահը ՀՀ Ազգային ժողովում է

Սամվել Շահրամանյան
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը դռնփակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին ՀՀ Ազգային ժողովում է։ Նա մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։
Նիստը դռնփակ է։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչև լիազորությունների ավարտը, և իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա և պատասխանի իրենց հարցերին։ Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Շահրամանյանն ընդունել է Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի օրերին Սամվել Շահրամանյանը զբաղեցրել է Արցախի ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը։
Ինչո՞ւ էր կաշկանդված Շահրամանյանը. քաղաքագետը վերլուծել է Արցախի նախագահի հարցազրույցը