Կկարողանա՞ն արդյոք արցախցիները տեր կանգնել իրենց բնակարաններին․ պատասխանում է իրավագետը

Արցախցիներից շատերը տեղահանության օրերին չեն հասցրել անգամ իրենց հետ վերցնել սեփականության վկայականները։ Իսկ նրանք, ովքեր իրենց հետ բերել են փաստաթղթերը, Հայաստանում իրավական կարվիճակի խնդիր ունեն։
Sputnik
Այժմ արցախցիներն ունեն փախստականի կարգավիճակ և հնարավորություն՝ ստանալու Հայաստանի քաղաքացիություն։ Այդ դեպքում սակայն, նրանք պետք է գրանցվեն Հայաստանում և շատերը մտավախություն ունեն, թե որպես Հայաստանի քաղաքացի այլևս չեն տիրապետի Լեռնային Ղարաբաղում մնացած գույքին։
Այդպես է, թե՝ ոչ․ Sputnik Արմենիայի եթերում հարցը պարզաբանել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։