▪️ Ավարտվել է Իրաքի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան։
▪️ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել Հայաստանում հավատարմագրված` Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ:
▪️ Ստորագրվել է ԵԱՏՄ-ից ապրանքների ծագման որոշման միասնական համակարգի մասին համաձայնագիրը: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո երրորդ երկիր արտահանողները կունենան փաստաթուղթ՝ ապրանքի ծագմանն առնչվող բոլոր բազային տվյալներով:
▪️ Հայաստանի դատակա դեպարտամենտն արձագանքել է կառավարության նիստում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հայտարարությանը, որ կան դատարան ուղարկված մոտ 20 մլն դրամ կաշառքով ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ քրեական գործեր, բայց բոլոր մեղադրյալները կալանքից ազատվել են։
▪️ Փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Գագաիկ Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, դրա վերաբերյալ կան ծանրակշիռ ապացույցներ, որոնք կներկայացվեն դատարան և գլխավոր դատախազությանը:
▪️ ՔՊ-ն դարձյալ Նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որը վարել է Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել է նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու հարցը։
▪️ Ալ Ջազիրայի տվյալով՝ Իսրայելի հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 14 հազար 854-ի, 6 հազար 150 երեխաներ են։ Վիրավորները 36 հազարից ավելի են, անհետ կորած է համարվում 7 հազարից ավելի մարդ։
Sputnik Արմենիա, 106․0FM