2023–ի 3-րդ եռամսյակում գնացքով Վրաստան մեկնածների 77,5%–ը Հայաստանից են եղել. տվյալներ

Երևան–Բաթում գնացք
Հայաստանից Վրաստան ավելի քան 13 հազար քաղաքացի է մեկնել երկաթուղով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցրել երկաթուղով Վրաստան մեկնած ուղևորների թվով։ Այդ մասին են վկայում Վրաստանի «Սակստատ» ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնք վերաբերում են 2023 թվականի երրորդ եռամսյակին։
Ըստ վիճակագրության` 19,5 հազար ուղևոր է տեղափոխվել Վրաստան։ Այդ ցուցանիշը 22,9%-ով պակաս է 2022 թվականի երրորդ եռամսյակի համեմատ։
Իրանն ու Հայաստանը կհեշտացնեն վարորդների մուտքը
Ուղևորների 77,5%–ը մեկնել է Հայաստանից, իսկ Հայաստան է մեկնել 22,5%–ը։ Այդ ժամանակահատվածում Ադրբեջանի ուղղությամբ ուղևորափոխադրումներ չեն եղել։
Նույն ժամանակահատվածում ուղևորափոխադրումների ծավալն աճել է 33%–ով։
«Հարավկովկասյան երկաթուղին» 10 ամսում 7,1 տոկոսով ավելացրել է ուղևորափոխադրումները ՀՀ-ում