Ընդհանուր ՀՕՊ–ն ենք ուժեղացնում. Շոյգուն` ՀԱՊԿ անվտանգության համակարգի մասին

Սերգեյ Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ ՀԱՊԿ երկրները ժամանակ առ ժամանակ զորավարժություններ են անցկացնում տարբեր զորավարժարաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ երկրների անվտանգության համակարգերի պատրաստվածությունը շատ բարձր է։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Պատրաստվածությունը բավական բարձր է։ Մանավանդ որ ժամանակ առ ժամանակ մենք այն ստուգում ենք, վարժանքներ ենք անցկացնում տարբեր զորավարժարաններում, ՀԱՊԿ անդամ երկրներում», – ասել է Շոյգուն։
Ինչպես նշել է նախարարը, ամեն ինչ արվում է ՀԱՊԿ երկրների համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման համար` բնականաբար, հաշվի առնելով ռազմական հատուկ գործողության փորձը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մեծ աշխատանք է տարել ՀԱՊԿ երկրների հետ ՀՕՊ ընդհանուր համակարգ ստեղծելու ուղղությամբ։
Նշենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող հիմնական հարցերից մեկը հենց դա է։