ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այսօր Երևանի Սարալանջ փողոցից դեպի Ազատության պողոտա տանող ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանով երեխա է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 15:20-ի սահմաններում, բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով տղա երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,– գրում է կայքը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով` վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, որը Հնդկաստանի քաղաքացի է։ Նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Mercedes-ին։