Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն

Գարիկ Կարապետյան. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ աշխարհի չեմպիոն էին հռչակվել նաև Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտել է իր ելույթները Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում։ Մեր հավաքականի կազմում մրցահարթակ վերջինը նոյեմբերի 22-ին դուրս եկավ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը, որը հանդես եկավ մինչև 102 կգ քաշային կարգում։

Պոկում վարժությունում Գարիկը 175 կգ արդյունքով նվաճեց ոսկե փոքր մեդալը, իսկ հրում վարժությունում նույն արդյունքին հասավ՝ բարձրացնելով 203 կգ կշռող ծանրաձողը, ու հետևաբար՝ երկամարտի ոսկե մեդալը նվաճեց 378 կգ արդյունքով։

Այսպիսով, ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությունում նվաճեց ոսկե երեք մեդալ, իսկ հաշվի առնելով նաև առանձին վարժություններում արդյունքները՝ մեր թիմն ունի 7 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ (աշխարհի չեմպիոն են հռչակվել նաև Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը