Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 50 հրթիռ է արձակվել

Իսրայելյան զինվոր
ՑԱԽԱԼ-ի տվյալներով` այդ հարվածը խոշորագույն ռմբակոծությունն է եղել ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Լիբանանից մոտ 50 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնել է Sputnik Arabic-ը։
ՑԱԽԱԼ-ի տվյալներով` այդ հարվածը խոշորագույն ռմբակոծությունն է եղել ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ի պատասխան Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանի հարավին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) կարգադրել էր պատրաստվել ցանկացած սցենարի լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության հետ հակամարտության սրման դեպքում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։