ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ է նշանակվել Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
Նրա թեկնածությունը հաստատվել է այսօր ՀԱՊԿ գագաթնաժողովում, որն անցկացվել է Մինսկում։ Գեներալ Սերդյուկովն այդ պաշտոնում կփոխարինի Անատոլի Սիդորովին։
ՀԱՊԿ շտաբի նոր պետը նախկինում ղեկավարել է ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը։ 2022 թվականի հունվարին նա Ղազախստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ նշանակվել էր ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար։ Առաքելությունը հաշված օրերի ընթացքում կարողացել էր կայունացնել երկրի իրավիճակը։