ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ն իր զարգացման նոր փուլ է թևակոխել, այն արդիականացվում է, ապագայում նրա խաղաղապահ ներուժի պահանջվածությունն ավելանալու է։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն լրագրողների պեհ հանդիպման ժամանակ։
«Մեր կազմակերպությունն իր զարգացման նոր փուլ է մտել։ Հաշվի առնելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը՝ մեր ներուժի պահանջվածությունն աճում է։ Նոր մարտահրավերներին և սպառնալիքներին պատասխանելով և արձագանքելով՝ կազմակերպությունը կատարելագործվում է, արդիականացվում, – նշել է Տասմագամբետովը, – ՀԱՊԿ–ը ռազմաքաղաքական կազմակերպություն է, բայց միևնույն ժամանակ մենք գլոբալ անվտանգության մաս ենք կազմում։ Կարծում ենք, որ ՀԱՊԿ խաղաղապահ ներուժը հետագայում մեծ պահանջվածություն կունենա»։
Կազմակերպության գլխավոր քարտուղարը հիշեցրել է նաև, որ այս տարի կազմակերպությունը երկու կարևոր և մեծ զորավարժություն է անցկացրել։ Հաջորդ տարվա ծրագրով զորավարժություններ կանցկացվեն և՛ Ղազախստանում, և՛ Ղրղզստանում, և՛ Տաջիկստանում։