ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ–ի հետ շփումներն ընթանում են աշխատանքային ռեժիմով. գլխավոր քարտուղար

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ի շփումները հայկական կողմի հետ շարունակվում են աշխատանքային ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին դեռ խոսք չկա։ Մինսկում լրագրողներին այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այս պահին Հայաստանի՝ ՀՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա», - ասել է գլխավոր քարտուղարը:
Նա նշել է, որ հայկական կողմի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, ՀԱՊԿ շրջանակներում շփումներն ընթանում են աշխատանքային ռեժիմով:
Մինսկը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում, որի մեջ մտնում են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: ՀՀ ՊՆ և ԱԳՆ ղեկավարները, նաև ՀՀ ԱԺ խոսնակը նույնպես որոշել են չմասնակցել կազմակերպության միջոցառումներին: