ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Իմանգալի Տասմագամբետով
Իմանգալի Տասմագամբետովը Երևան է գալու, որպեսզի փոխանցի ընդունված որոշումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկի գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և կփոխանցի ստորագրված որոշումները, որպեսզի ՀՀ–ն միանա դրանց։ Տեղեկությունը հայտնել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։
«Մենք պայմանավորվել ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան, և բոլոր որոշումները, որոնք վերջնական լրամշակման են ենթարկվել հանձնաժողովի շրջանակում, կփոխանցենք մեր հայ գործընկերներին` հույս ունենալով, որ նրանք կմիանան դրանց»,- ասել է նա լրագրողներին։
Հիշեցնենք` ՀԱՊԿ գագաթնաժողովն ընթանում է այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:
ՀԱՊԿ ԱԳ նախարարները հայտարարություն են ընդունել անվտանգության մոտեցումների վերաբերյալ