ՀԱՊԿ երկրները պետք է նոր լուծումներ գտնեն անվտանգությունն ամրապնդելու համար. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. Արխիվային լուսանկար
Բելառուսի մայրաքաղաքում այսօր տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների գագաթնաժողովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրները պետք է նոր լուծումներ գտնեն իրենց անվտանգությունն ուժեղացնելու համար։ Այս մասին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի բացմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Տեղեկանում ենք Sputnik Բելառուսից։
Բելառուսի նախագահի խոսքով` ՀԱՊԿ–ը շարունակում է Եվրասիական տարածքի անվտանգության ապահավոման անբաժանելի տարրը մնալ։
Բելառուսի մայրաքաղաքում այսօր տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների գագաթնաժողովը, Փաշինյանը հրաժարվել է մասնակցել։ ՀՀ ներկայացուցիչները նախօրեին չեն մասնակցել նաև ՀԱՊԿ երկրների ԱԳՆ, ՊՆ ղեկավարների խորհրդի և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։ Հանդիպմանը մոտ 20 փաստաթուղթ է համաձայնեցվել, այդ թվում կազմակերպության խաղաղապահ զորախմբին առնչվող։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան