Գործակալը բացատրել է Իսպանիայի առաջնությունում Արսեն Զախարյանի թույլ մեկնարկի պատճառը

Գործակալը նշում է, որ Զախարյանի՝ իսպանական ակումբ ինտեգրվելու գործընթացը կարագանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Կիսապաշտպան Արսեն Զախարյանի ցածր արդյունավետությունը իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրած խաղերում պայմանավորված է այն հանգամանքով, որ նա դեռ չի հարմարվել թիմին: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է գործակալ Պաուլու Բարբոսան։
«Նրա մոտ դեռ ադապտացման գործընթաց է, կարծում եմ, որ դեռ լիովին չի հարմարվել։ Կարծում եմ, որ հիմա ինտեգրման գործընթացը կարագանա։ Մոտ ժամանակներս պետք է սպասել, որ նա կկարողանա ավելի շատ խաղալ։ Ամեն ինչ կախված է հենց խաղացողից՝ որքանով նա կկարողանա հաղթահարել իրեն, իր սթրեսը», - ասել է գործակալության զրուցակիցը։
Օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից» «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխված Զախարյանը նոր ակումբում չորս հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
Արսեն Զախարյանն առաջին անգամ հայտնվել է «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում
Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականին և ազգային թիմի կազմում 7 հանդիպում է անցկացրել: