ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Երեկոյան ժամերին կլուսավորվեն Գորիսի ժայռերը։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
«Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը: Ժայռերի լուսավության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն լուսավորության անցկացման աշխատանքները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրապարակված լուսանկարներում ներկայացված է լուսավորվող ժայռերի նախնական տեսքը:
Նշվում է, որ լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա եղանակներին համահունչ:
Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։