Ֆրանսիան 15 հազար զինվորականի կներգրավի օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու համար

Մոտ 5000 զինվորականներ կլինեն քաղաքի կենտրոնում` վրաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի իշխանությունները 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու համար կներգրավի 15 հազար զինվորականի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Նշվում է, որ մոտ 5000 զինվորականներ կտեղակայվեն Փարիզի 12-րդ թաղամասում`վրաններում։
Ֆրանսիան 2030 թվականի ձմեռային օլիմպիադան հյուրընկալելու հայտ է ուղարկել
Ավելի վաղ տրանսպորտի նախարար Կլեման Բոնը հայտարարել է, որ խաղերի ժամանակ Փարիզում տեղաշարժը չափազանց դժվար կլինի։
Փարիզի օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը։