ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Սոնա Աղեկյանի, Նարինե Հայրապետյանի և «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի միջև: Վիճաբանությունն ուղեկցվել է հայհոյանքով, վերածվելծեծկռտուքի։
«Վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և հարվածներ հասցնելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու հատկանիշներով»,- ասաց Աբրահամյանը:
Հավելենք, որ նոյեմբերի 22-ի նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը միջադեպի մասնակիցներին զգուշացում էր տվել։