ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Այսօր ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի վրա տեղադրված արագաչափերից մեկի մոտ մարտական նռնակ կա:
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար ծառայության սակրավորները:
Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև սակրավորները վնասազերծեն նռնակը:
Դեպքի հանգամանքները պարզվում են։