ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Անկարայում շենքերից մեկում հարևանների միջև վիճաբանության ժամանակ հինգ մարդ է սպանվել հրացանի կրակոցներով, այդ թվում երկու երեխա, հայտնում է NTV հեռուստաալիքը:
«Թուրքիայի մայրաքաղաքում 5 մարդ, այդ թվում` երկու երեխա նույն ընտանիքից, հրացանի կրակոցով սպանվել են հարևանի կողմից, որի հետ նրանք վիճել էին աղմուկի պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Սինջան թաղամասի Պապաթյա փողոցում գտնվող մի շենքում բնակվող հարևանների միջև: Շենքի բնակիչների փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բժիշկները։
«Նույն ընտանիքի 4 անդամ մահացել են տեղում, մեկը` հիվանդանոցում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Անվտանգության վարչության խմբերը ձերբակալել են կասկածյալին։
Հայտնի է դարձել, որ հարևանների միջև ժամանակ առ ժամանակ վեճեր էին ծագում աղմուկի պատճառով։