Վաղը Երևան–Գյումրի–Երևան երթուղով էլեկտրագնացքներ չեն աշխատի․ ՀԿԵ-ն պարզաբանել է պատճառը

Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում ընկերությունը փոխադրել է ավելի քան 420 հազար ուղևոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik․ Նոյեմբերի 23-ին չեղարկվում Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքների ուղերթերը: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։ Պատճառն իրականացվող վերանորոգման աշխատանքներ են։

«Արագած-Արաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով նոյեմբերի 23–ին չեղարկվում են մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀԿԵ-ից հայցում են ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 421.5 հազար ուղևոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1 տոկոսով։
Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքի երթևեկությունը վերականգնվել է. ՀԿԵ
Մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 398 հազար ուղևոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7.7 տոկոսով, իսկ միջազգային հաղորդակցությունում (Երևան-Թբիլիսի-Երևան, Երևան-Բաթումի-Երևան)՝ փոխադրվել է 53,5 հազար ուղևոր նախորդ տարվա նկատմամբ 3 տոկոսի աճով:
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵ-ին 2008թ.փետրվարին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է ՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։