Թուրքական լիրայի անկումն ավարտվել է․ Էրդողան

Թուրքական լիրա. Արխիվային լուսանկար
Թուրքական արժույթն այս տարվա սկզբից յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, բացի օգոստոսից, էժանացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Թուրքական լիրայի անկումն ավարտվել է, դոլարի նկատմամբ արժույթի ամրապնդման մեծ հավանականություն կա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ալժիրից վերադառնալուց հետո լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Գնաճի նվազեցման մեր կողմից կիրառվող ծրագիրը շատ մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել լիրայի արժեքի իրական գնահատմանը։ Այսպիսով, լիրայի արժեզրկման գործընթացն ավարտվել է, մեծ հավանականություն կա, որ լիրան կամրապնդվի», - ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը ձեռք է բերում ներդրողների վստահությունը՝ իրականացնելով կառուցողական բարեփոխումներ և առողջ տնտեսական քաղաքականություն, ինչը հանգեցնում է իրացվելիության ներհոսքի ու լիրայի իրական փոխարժեքի:
«Արդյունքում տնտեսության ողջամիտ աճ կլինի և միևնույն ժամանակ կնվազի գնաճը», - նշել ք Էրդողանը:
Թուրքական արժույթն այս տարվա սկզբից յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, բացի օգոստոսից, էժանացել է։ Այս պահին ազգային արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում է 28,8 լիրա: