«Ռոսիա-24»-ի թղթակից Մակսուդովը վիրավորում է ստացել ԱԹՍ-ի հարվածից․ ՌԴ ՊՆ

Մակսուդովն օպերատիվ կերպով տարհանվել է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել, կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. «Ռոսիա-24»-ի թղթակից Բորիս Մակսուդովը վիրավորում է ստացել Զապորոժիեի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 22-ին Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքից բեկորային զինամթերքով հարված են հասցրել մի խումբ ռուս լրագրողների, որոնք նյութ էին պատրաստում Զապորոժիեի մարզի բնակավայրերի գնդակոծությունների մասին:
Մակսուդովն օպերատիվ կերպով տարհանվել է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել, կյանքին վտանգ չի սպառնում։
Ռուսական Առաջին ալիքի թղթակիցը վիրավորվել է Մարիուպոլում գնդակոծության հետևանքով
Հիշեցնենք` 2022 թ–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։