Նոյեմբերի 23-ին Գազայի հատվածում հրադադար կհաստատվի. ՀԱՄԱՍ

Գազայի հատվածում հրադադարը կսկսվի տեղական ժամանակով ժամը 10:00-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 23-ին։ Տեղեկությունը, Al Arabiya հեռուստաալիքի հաղորդմամբ, հայտնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկը։
«Գազայի հատվածում հրադադարը կսկսվի հինգշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 10:00-ին», - նրա խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
ԱՀԿ-ն Գազայի բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է արձանագրել, 534 մարդ է մահացել
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Իրանը ՄՔԴ-ին հայց կներկայացնի Իսրայելի դեմ Գազայի հատվածում գործողությունների համար