ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում չի նախատեսում առանձին երկկողմ հանդիպումներ ունենալ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ, սակայն շփումներ կլինեն գագաթնաժողովի շրջանակում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առանձին՝ ոչ։ Բայց գագաթնաժողովի շրջանակում շփում պարտադիր կլինի», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մինսկում։ Կրեմլի տվյալներով՝ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ անդամների փոխգործակցության առանցքային հարցերը, ներառյալ Հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ:
ՀԱՊԿ-ին անդամակցում են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հայաստանը ներկայացված չի լինի ՀԱՊԿ բարձր մակարդակի գագաթնաժողովում։