ՀՕՊ համակարգով Ղրիմի երկնքում 3 ուկրաինական դրոն է խոցվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ շենքը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգով Ղրիմի երկնքում 3 ինքնաթիռային տիպի ուկրաինական դրոն խոցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այսօր ժամը 07։30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով) կանխվել է Կիևի ռեժիմի` Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ–ների ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: ՀՕՊ–ի հերթապահ միջոցներով Ղրիմի Հանրապետության տարածքում ոչնչացվել է 3 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ուկրաինական զորքերը ՌԴ սահմանային հատվածներում պարբերաբար գնդակոծում են և հարձակվում են տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ–ներով։