ՀՀ բյուջեն 2023–ի 9 ամսվա արդյունքներով հավելուրդ ունի. ինչ պատկեր է ԵԱՏՄ մյուս երկրներում

Հանձնաժողովից նշում են նաև, որ Հայաստանի և Ղրղզստանի պետական պարտքի կառուցվածքում գերակշռում է արտաքին պարտքը, Ղազախստանի և Ռուսաստանի պետական պարտքում՝ ներքին պարտքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում և Ղրղզստանում պետական բյուջեները 2023 թ 9 ամսվա արդյունքներով հավելուրդ (պրոֆիցիտ` երբ եկամուտները գերազանցում են ծախսերը) ունեն։ Տեղեկությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
ԵՏՀ–ից նշում են, որ 2022 թ նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում և Ղրղզստանում պետական բյուջեների հավելուրդն աճել է համապատասխանաբար 1,4 անգամ և 7,8 անգամ:
Պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդ) աճել է Ղազախստանում 2,8 անգամ, ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկրում պետական բյուջեի հավելուրդը փոխարինվել է պակասուրդով։
2023 թ. հոկտեմբերի 1–ի դրությամբ ազգային արժույթով արտահայտված պետական պարտքը ՀՀ–ում աճել է 10,5%–ով, Ղազախստանում՝ 22,2%–ով, Ղրղզստանում՝ 26,9%–ով, Ռուսաստանում՝ 30,8%–ով:
ԵԱՏՄ երկրներում սկսել են ավելի շատ կառուցել. առաջատարը Հայաստանն է
Հանձնաժողովից նշում են նաև, որ Հայաստանի և Ղրղզստանի պետական պարտքի կառուցվածքում գերակշռում է արտաքին պարտքը, Ղազախստանի և Ռուսաստանի դեպքում՝ ներքին պարտքը:
2023 թ 9 ամսում եկամտի աճի տեմպերը նվազել են Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում, իսկ Ռուսաստանում եկամուտները նվազել են 11.7% - ով: