ՀՀ ԱԽ քարտուղարն անվտանգային հարցեր է քննարկել ՀՀ–ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ

Գրիգորյանը դեսպաններին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային անվտանգային վերջին զարգացումները քննարկել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
«ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը և խաղաղ կարգավորման հնարավորությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Գրիգորյանը դեսպաններին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ հանդիպման ժամանակ
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության զարգացմանը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայմանն ու ամրապնդմանը (Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում) առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության զարգացմանը: