ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ–ն Հայաստանին առաջարկել էր հանդիպել սահմանին խաղաղության գործընթացը քննարկելու համար։
«Մեր երկիրն աջակցում է տարածաշրջանային խաղաղ օրակարգին, Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսությանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար», – ասել է Ալիևը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–իԵվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպմանը։
Նախորդ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։