ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբեր – Sputnik. Ֆինլանդիայի կառավարությունը որոշում է ընդունել Ռուսաստանի հետ սահմանին երեք անցակետ փակել` բացառությամբ «Ռայա-Յոոսեպի» կետի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն:
«Կառավարությունը որոշում է ընդունել նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից փակել «Կուուսամո», «Սալլա» և «Վարդիուս» անցակետերը։ Արևելյան սահմանի բոլոր ելումուտերը կկատարվեն «Ռայա-Յոոսեպպի» անցակետով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆինլանդիայի արդարադատության փոխկանցլերը ներկայացված որոշման և հուշագրի նախագիծը գնահատել է օրինականության տեսանկյունից և դրա իրականացման համար իրավական խոչընդոտներ չի գտել: