ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Այսօր՝ նոյեմբերի 22–ին, ժամը 22:00–ից մինչև նոյեմբերի 23–ի ժամը 06։00–ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության ժամանակավորապես դադարեցումը պայմանավորված է Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների իրականացման համար։
Հիշեցնենք, որ նույն նպատակով նոյեմբերի 20–ին ժամակավորապես դադարեցվել էր Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը։