ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Վերջերս ՀՀ իշխանությունը ստացել է WhatsApp հաղորդակցության միջոց մուտք գործելու բոլոր հնարավորությունները, և այս ցանցում կատարվող բոլոր հեռախոսազրույցներն ու հաղորդագրություններն այլևս հասանելի են պետական կառույցներին, գրում է «Հրապարակ» թերթը։
ՀՀ բնակչության մեծ մասը գիտի գաղտնալսումների մասին, ուստի կապի պարզ միջոցներից մարդիկ հիմնականում հրաժարվել են և հաղորդակցվում են կապի այլընտրանքային միջոցներով, բջջային հավելվածներով․ WhatsApp, Telegram, Viber, Signal, որոնք առավել պաշտպանված են:
Բայց պարզվում է, որ հիմա WhatsApp-ը նույնքան հասանելի է, որքան սովորական բջջային խոսակցություններն ու հաղորդագրությունները:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։