Վրաստանի նախագահի կորած շունը գտնվել է. Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել

Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահի շունը կորել էր Թբիլիսիի կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կորած շունը՝ Գոմբորան, գտնվել է: Նա այդ մասին հայտնել է սոցցանցում։
Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ իր շունը կորել է Թբիլիսիի կենտրոնում, և հանրությանը խնդրել էր օգնել որոնման հարցում, կապ հաստատել իր հետ, եթե շունը գտնվի:
«Գտնվել է։ Շնորհակալություն բոլորին», - գրել է նա սոցցանցի իր էջում։
Նշենք, որ Զուրաբիշվիլին 2018-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ շանը գտել էր Գոմբորի լեռնանցքում: Դրանից հետո Վրաստանի նախագահին բազմիցս նկատել են մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգիներում շան հետ զբոսնելիս։
Փաշինյանի, Պուտինի և Բայդենի շները. երկրների առաջնորդներն ու նրանց ընտանի կենդանիները