Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կմասնակցի G20–ի առցանց գագաթնաժողովին

Վլադիմիր Պուտին
Վիրտուալ ձևաչափով հանդիպում անցկացնելու առաջարկի հեղինակը Հնդկաստանի վարչապետն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով կմասնակցի G20–ի արտահերթ գագաթնաժողովին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«2023 թվականի նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի արտահերթ գագաթնաժողովին (տեսակապի ձևաչափով)»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում նախատեսվում է ամփոփել Հնդկաստանի այս տարվա նախագահությունը, քննարկվելու է համաշխարհային տնտեսության և ֆինանսների վիճակը, կլիմայի օրակարգը, թվայնացման խնդիրներն ու այլ թեմաներ։ Առցանց գագաթնաժողովը կազմակերպում է G20–ում այս տարի նախագահող Հնդկաստանը։
Վիրտուալ ձևաչափով հանդիպում անցկացնելու գաղափարի հեղինակը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է։ Այդ առաջարկը նա արել է սեպտեմբերին Նյու Դելիում G20–ի գագաթնաժողովի ժամանակ։
Պուտինը խոսել է ռուսական մշակույթի վերացման մասին