ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական դպրոց կունենա։ Ինչպես հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը, այդ հարցը քննարկվել է այսօր վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկվել են կուսակցության քաղաքական դպրոցի հայեցակարգի և մեկնարկի ժամկետների հետ կապված հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ որոշվել են քաղաքական ժողովի անցկացման ձևաչափը և օրակարգը։