Պետրակովը հրապարակել է հավաքականի հայտացուցակը Խորվաթիայի հետ խաղում

Հայաստան-Խորվաթիա հանդիպման ժամանակ. Արխիվային լուսանկար
Վերջնական հայտացուցակում ընդգրկված է 23 ֆուտբոլիստ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբեր - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքականի հայտացուցակը Խորվաթիայի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպման համար: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկված են 23 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Օգնեն Չանչարևիչ, Ստանիսլավ Բուչնև, Արսեն Բեգլարյան, Անդրե Չալըշըր, Ալբերտ Խաչումյան, Տարոն Ոսկանյան, Ստյոպա Մկրտչյան, Ժիրայր Շաղոյան, Էդգար Սևիկյան, Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան, Լուկաս Սելարայան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Միրանյան, Էրիկ Փիլոյան, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Հարությունյան, Վբեյմար Անգուլո, Հրանտ-Լեոն Ռանոս, Արտակ Դաշյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Վահան Բիչախչյան։
Հիշեցնենք, որ Եվրո 2024–ի ընտրական փուլի վերջին տուրի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին Զագրեբում։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: