Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարս տանող ճանապարհ
Պատճառը ճանապարհի ընդլայնմանն ուղղված աշխատանքներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կրկին արգելվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված հատվածում թեթև մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը վերականգնվել է։
Այժմ երթևեկությունը կրկին արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հակոբյանը նշեց, որ պատճառը ճանապարհի ընդլայնմանն ուղղված աշխատանքներն են։
Հիշեցնենք` նոյեմբերի 20-ին տեղեկություն տարածվեց, որ Վերին Լարսի անցակետի մոտ հսկայական խցանում է առաջացել վատ եղանակի պատճառով. ավելի քան 850 հայկական բեռնատար է սպասում է ճանապարհի բացմանը։