ԼՂ–ից տեղահանվածների համար ևս 4,1 մլն դոլար կտրամադրվի. Սամանտա Փաուեր

Սամանտա Փաուեր
Աջակցությունը կուղղվի պարենային օգնության տրամադրմանը և 74 հազար անձանց կարիքների ապահովմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար 4,1 մլն դոլար լրացուցիչ գումար կտրամադրվի։Նա այդ մասին գրել է X–ի իր միկրոբլոգում։
Հաշվի առնելով լրացուցիչ ֆինանսավորումը` 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ամերիկյան մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կկազմի մոտ 28 մլն դոլար։
Աջակցությունը կուղղվի շուրջ 74 000 փախստականի և տեղահանված անձանց հրատապ մարդասիրական օգնության տրամադրմանը։ Այս ֆինանսավորումը կբարձրացնի կենսական պարենային օգնությունը և կապահովի մարդասիրական պաշտպանություն ու ժամանակավոր ապաստան։
Հիշեցնենք` Սամանտա Փաուերը սեպտեմբերին այցելել էր Հայաստան և հայտարարել, որ ԱՄՆ կառավարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքների համար 11,5 մլն դոլար կհատկացնի։
ԼՂ–ից բռնի տեղահանվածների խնդիրները ներկայացվել են ՄԱԿ–ի հատուկ զեկուցողին